
Չեխիան պատրաստ է զինվորականներ ուղարկել Սիրիա

Եթե միջազգային կոալիցիան սկսի ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դեմ, ապա չեխական բանակը պատրաստ կլինի Սիրիա ուղարկել 200 մարդու:
Այս մասին չեխական հեռուստատեսության եթերում հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին, հայտնում է korrespondent.net-ը:
Նրանք կլինեն զինվորական բժիշկներ ու քիմիական պաշտպանության մասնագետներ, ընդգծել է չեխ նախարարը:
Սակայն, համաձայն հաղորդագրության, ՆԱՏՕ-ին կից Չեխիայի դեսպան Իրժի Շեդիվը հայտնել է, որ Հյուսիսատլանտյան կոալիցիան ոչ մի գործողություն չի պլանավորում իրականացնել ԴԱԻՇ-ի դեմ:
Այդուհանդերձ, ըստ Շեդիվի, «չի կարելի բացառել իրավիճակի զարգացման ոչ մի սցենար»:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ մոտ ապագայում Սիրիա կժամանեն ամերիկյան հատուկ ջոկատայինները: