«Հանրապետականներից պրծանք, հիմա էլ դո՞ւք». Մանկավարժները՝ Արմեն Ռուստամյանին. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ կիրակի օրը դաշնակցականների մի խումը ԱԺ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, մեկնել է Արարատի մարզ։ Դաշնակցականները հանդիպում են ունեցել Բերքանուշ գյուղի մանկավարժների հետ և նրանց հորդորել «Այո» ասել սահմանադրական հանրաքվեին։
Ի պատասխան Արմեն Ռուստամյանի «այո» ասելու հորդոր-խնդրանքին, մանկավարժներից համարձակները նշել են, որ իրենք «ոչ» են ասելու սահմանադրական հանրաքվեին։ «Հանրապետականներից պրծանք, հիմա էլ դուք», զայրացել են գյուղի դպրոցի մանկավարժները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: