Բաժիններ՝

Փարիզի Էյֆելյան աշտարակը կրկին բաց է այցելուների համար

Փարիզի Էյֆելյան աշտարակը նոյեմբերի 16-ին կրկին բացվել է այցելուների համար, ընդ որում` այն մինչ չորեքշաբթի լուսավորված կլինի Ֆրանսիայի դրոշի գույներով:

Корреспондент-ի փոխանցմամբ՝ աշտարակն այցելուների համար բացելու մասին որոշումը կայացվել է անվտանգության միջոցառումների լիակատար վերանայումից հետո։ Այն բացվել է տեղական ժամանակով ժամը 16:30-ին:

Ֆրանսիական դրոշի գույներով լուսավորումն իրականացվում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խնդրանքով:

Համաձայն վիճակագրական տվյալների` յուրաքանչյուր օր Էյֆելյան աշտարակ է այցելում 15.000-20.000 մարդ: Այն փակվել էր Փարիզի ահաբեկչություններից հետո։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30