Բաժիններ՝

Եթե Բենզեման մեղավոր ճանաչվի, ապա կհեռանա «Ռեալ Մադրիդից»

«As» պարբերականը հայտնում է, որ «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն իսկ քննարկում է Բենզեմային վաճառելու տարբերակները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդի» նախագահը նման քայլի կդիմի, եթե ֆրանսիացի ֆուտբոլիստը մեղավոր ճանաչվի «Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենայի շանտաժի ենթարկելու գործում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բենզեման խոստովանել է, որ միջնորդ է եղել, երբ անհայտ մարդիկ Վալբուենային սպառնացել են հրապարակել նրա մասնակցությամբ անձնական տեսանյութը: Բենզեման այժմ հարցաքննությունների փուլում է:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս