Ինչ նվիրել 2016թ. Հրե Կապիկի տարում
Նոր տարին գերազանց նվերով սկսելու ավանդույթը փոխանցվել է սերնդեսերունդ: Չէ՞ որ ճիշտ ընտրած նվերը կուրախացնի ոչ միայն՝ այն ստացողին, այլ նաև կօգնի դեպի տուն գրավել առատությունը և երջանկությունը:
Ամեն մեկը նվերի ընտրությանը տարբեր ձևով է վերաբերվում: Ինչ-որ մեկը մտածում է յուրաքանչյուր մանրուքի մասին, իսկ ուրիշներին ավելի հեշտ է գումար նվիրելը: 2016թ. հանդիսանում է Հրե Կապիկի տարին, իսկ այդ կենդանին ձանձրալի ոչինչ չի սիրում:
Եթե Դուք ցանկանում եք Ձեր մտերիմներին ոչ միայն ուրախացնել ուշադրությամբ, այլ նաև նրանց տուն գրավել հաջողություն և սեր, ապա նվեր պետք է ընտրել շատ մանրամասնորեն և պետք է բացառել ծրարով դրամ նվիրելու տարբերակը:
Կապիկը չի նստում տեղում և սիրում է վառ և էքսցենտրիկ բաներ: Սակայն նվեր ընտրելիս պետք է հաշվի առնել ոչ միայն այդ առարկայի օրիգինալությունը, այլ նաև շքեղ տեսքը: Դրա համար պետք է զինվել համբերատարությամբ, որպեսզի գտնեք այնպիսի նվեր, որն իր մեջ կհամատեղի էլեգանտությունը, օրիգինալությունը և նրբաճաշակությունը:
Ամանորյա լավագույն նվերները Կարմիր Կապիկի տարում:
Յուրաքանչյուր նորաձև աքսեսուար հաջողություն կվայելի: Ժամացույցները, գոտիները, փողկապները, կրակայրիչները և դրամապանակներն իրենց տերերին կբերեն բարձրացում պաշտոնում և ֆինանսական ստաբիլություն:
Նրբաճաշակ և թանկարժեք զարդեղենը (մատանիներ, ականջօղեր, թևնոցներ և այլն) կօգնեն իրենց տերերին բարձրացնել սոցիալական դիրքը և հասնել հաջողության:
Կիսաթանկարժեք քարերից պատրաստած կապիկի ոճային արձանիկները կարող են դառնալ գերազանց թալիսման, որն ամբողջ տարվա ընթացքում կպաշտպանի թշնամիներից և նախանձողներից: Այս առարկան հարմար կլինի նաև գումար և սեր գրավելու համար:
Գրպանի փոքրիկ հայելիները և ճարմանդները կօգնեն պահպանել առողջությունը և երիտասարդությունը: Իսկ եթե Դուք Ձեզ թույլ կզգաք, ուղղակի կարելի է պահել այն ձեռքում, և ամեն ինչ կանցնի:
Կարմիր էլիտար գինիները կբերեն առատություն և լիություն, իսկ Ձեր սեղանը միշտ կուրախացնի հյուրերին իր հարստությամբ և նրբաճաշակ կերակրատեսակներով: Ալկոհոլային խմիչքները, որոնք նվեր եք ստացել, ավելի լավ է պահել ամբողջ տարվա ընթացքում` որպես հուռութք, և բացել այն շնորհակալությամբ՝ 2016թ.-ը ճանապարհելու ժամանակ:
Կարմիր կոկոններով կենդանի ծաղիկները կմաքրեն տունը բացասական էներգիայից, կգրավեն իրական սեր և կյանքի ուրախություն:
Վառ ծաղիկները հարմար կլինեն այն զույգերի համար, ովքեր արդեն վաղուց երազում են երեխաների մասին:
Եթե Դուք որոշեք ինքներդ Ձեզ նման նվեր մատուցել, ապա նրա մոգական հատկությունները շատ անգամ թույլ կլինեն: Սակայն չարժե հուսահատվել և մտածել, որ հաջողությունը կանցնի Ձեր կողքով: Տիեզերքն ամեն ինչ տեսնում է: Նվեր մատուցելով բարի նպատակներով՝ Դուք բարին դեպի Ձեզ եք ուղղում, և այն կվերադառնա մի քանի անգամ կրկնապատկված: Նվիրեք Ձեր մտերիմներին միայն ամենալավը և դիմավորեք 2016թ. Կապիկի տարին ուրախ և աղմկոտ միջավայրում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը