Բաժիններ՝

Տաջիկստանի տրանսպորտի նախարարությունը հերքել է կործանված «ԱՆ-12»-ի՝ տաջիկական ընկերությանը պատկանելու մասին լուրերը

Տաջիկստանի տրանսպորտի նախարարությունը հերքել է լուրերը, թե երեկ Հարավային Սուդանում աղետի ենթարկված «ԱՆ-12»-ը պատկանել է տաջիկական ընկերության, հայտնում է RIA Novosti-ն:

«Կործանված ինքնաթիռը պատկանել է հայկական Ala International LTD ընկերությանը, սակայն ավելի վաղ այն հաշվառված է եղել տաջիկական մասնավոր Asia Airways ավիաընկերությունում, որը հիմնականում զբաղվել է բեռնափոխադրումներով ու ներկայում չի գործում»,- լրագրողներին հայտնել է Տաջիկստանի տրանսպորտի նախարարության քաղավիացիայի վարչության պետ Յուսուֆ Ռահմոնովը։

Նա հայտնել է, որ կնքված պայմանագրի համաձայն, տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է հայկական ավիաընկերությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե կործանված ինքնաթիռը պատկանել է տաջիկական մասնավոր ավիաընկերության:
Asia Airways-ի ղեկավար Նարզիկուլա Համրաևի խոսքով, սակայն, ընկերությունը պայմանագիր է կնքել, որի համաձայն, ինքնաթիռը թռիչքներ էր իրականացնում Asia Airways-ի կոդով, սակայն իրականացնում էր ԱՄԷ-ում գրանցված ընկերության պատվերները։
Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել է երեկ Ջուբայի օդանավակայանից ոչ հեռու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս