 
                        Անդրեա Պիռլոն կարող է վերադառնալ Իտալիա
 
                                    Իտալական Sport Mediaset-ը հայտնում է, որ Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Անդրեա Պիռլոյի ծառայություններով:
Պիռլոն այժմ հանդես է գալիս MLS-ում, որտեղ մրցաշրջանն ընթանում է մարտից մինչ հոկտեմբեր: Մնացած ժամանակահատվածում խաղացողները կարող են վարձավճարով ելույթները շարունակել Եվրոպայում:
Կիսապաշտպանը կարիերայի ընթացքում խաղացել է «Ինտերում»՝ անցկացնելով 22 հանդիպում:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        