
Ճապոնիան ու Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներդրումների վերաբերյալ

Տոկիոն ու Թեհրանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներդրումային համաձայնագրի շուրջ, որը, ինչպես սպասվում է, Իրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Իրանի տնտեսությունում կհանգեցնի ճապոնական ներդրումների կտրուկ աճի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ներդրումների մասին համաձայնագիրը ճապոնական ընկերությունների համար դուռ կբացի դեպի իրանական շուկա: Տոկիոն առաջին հերթին հետաքրքրված է Իրանի հումքի շուկանում ներդրումներով: Վերջին մի քանի տարում Իրանից հումքի ճապոնական ներմուծումը նվազել է ավելի քան 40%-ով՝ համեմատած 2011 թվականի հետ:
Իրանից Ճապոնիա արտադրանքի ներմուծումը սկսել է կրճատվել Թեհրանի նկատմամբ 2012-ին Արևմուտքի կողմից սահմանած պատժամիջոցներից հետո:
2013-ին Ճապոնիայի ու Իրանի արտահանումը կազմել է առավելագույն ցուցանիշները ընդամենը 10%-ը, որը գրանցվել էր մինչ պատժամիջոցների սահմանումը:
Ճապոնական ներդրումների մասին համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Ֆումիո Կիսիդայի ու նրա իրանցի գործընկեր Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հանդիպման ժամանակ:
Այս շաբաթ Կիսիդան ժամանել էր Իրան գործարարների պատվիրակության հետ: