Բաժիններ՝

Սնոուդենը ցանկանում է ԱՄՆ վերադառնալ ու պատրաստ է անգամ բանտարկվել

ԱՄՆ ԿՀՎ ու Ազգային անվտանգության ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ում շնորհիվ մամուլին հասուն դարձան գաղտնի հետախուզական տեղեկություններ և ով հետո փախավ Ռուսաստան, հայտարարել է այն մասին, որ ցանկանում է վերադառնալ ԱՄՆ ու պատրաստ է հանուն դրա բանտ նստել: Այս մասին նա պատմել է BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ներկայում Սնոուդենը սպասում է ԱՄՆ արդարադատության նախարարության պատասխանին իր առաջարկության վերաբերյալ:
«Ես համաձայն եմ բանտ գնալ ու այդ մասին բազմիցս հայտնել եմ: Միակ բանը, որ ես չեմ ուզում, զսպիչ գործոն դառնալն է այն մարդկանց համար, ովքեր ձգտում են իրենց ճիշտ պահել դժվարին իրավիճակներում»,- Սնոուդենի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսին Էդվարդ Սնոուդենը Washington Post-ին ու Guardian-ին հանձնել է մի շարք գաղտնի նյութեր համացանցում ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից իրականացված գաղտնի վերահսկողության մասին: Սնոուդենը դրանից հետո փախավ Հոնգկոնգ, ապա Մոսկվա, որտեղ ստացել է ժամանակավոր ապաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս