Սրճարանում սեղանի վրայից հափշտակել է «Այֆոն 5». Տեսախցիկներն արձանագրել են գողության դրվագը
Երևան քաղաքի քննչական վարչությա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի կենտրոնում գործող սրճարաններից մեկում «Այֆոն 5» բջջային հեռախոսի գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 22-ի սահմաններում: Առերևույթ հանցագործություն կատարած անձը սրճարաններից մեկում սեղանի վրայից հափշտակել է «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոս՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանշներով:
Քրեական գործով ստացվել են սրճարանում տեղակայված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ պատկերված է գողության պահը։
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ և միջոցներ ձեռնարկվում հայտնաբերելու լուսանկարներում պատկերված անձին։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: