
Սաուդյան Արաբիան կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ավիահարվածները Սիրիայում

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոչ են անում Ռուսաստանին հրաժարվել ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում, հայտնում է Al Arabiya-ն:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Էր-Ռիյադի ներկայացուցիչը:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում սիրիական ընդդիմության դիրքերին, այլ ոչ թե ԴԱԻՇ-ին ու կոչ է արել դադարեցնել աջակցություն ցուցաբերել սիրիական իշխանություններին:
Անձամբ ռուսական իշխանությունները հերքում են ընդդիմության շարքերը ռմբակոծելու մասին հաղորդագրությունները՝ դա բացատրելով տեղեկատվական պատերազմի դրսևորմամբ: