
Ճակատագիր գոյություն ունի՞, թե՞ ոչ

Ճակատագիր գոյություն ունի՞, թե՞ ոչ` այս հարցին qahana.am-ի հետ զրույցում պատասխանել է Տ. Մխիթար քահանա Ալոյանը: «Հայ Առաքելական եկեղեցին ճակատագիր չի ընդունում: Մարդն իր համար ճակատագիր կերտելով՝ Աստծո նախախնամությամբ սահմանվածն ունի: Մարդ կա, որ հակառակվելով՝ անում է մի բան, որն օրինաչափ չէ, այստեղ արդեն ինքն է փոխում իր կյանքը: Հակառակությունը չարից է, մարդը չարի դրդմամբ թեքում է իր կյանքի բնական ընթացքը»: