Բաժիններ՝

Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) հետ։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։ Հանդիպման ընթացքում շարունակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների շուրջ քննարկումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930