
Չինաստանում բացվել է աշխարհում առաջին կախովի ապակե կամուրջը

Չինաստանի Հունան նահանգում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում, բացվել է կախովի ապակե կամուրջ: Շինության բարձրությունը կազմում է 180 մետր, երկարությունը՝ 300 մետր, գրում է The Daily Mail-ը:
Այդ շինությունը դարձել է աշխարհում առաջին կախովի կամուրջը, որի հատակն ապակի է: Այն Shiniuzhai ազգային պարկում միացնում է երկու լեռնագագաթներ:
Շինարարությամբ զբաղվել է 11 ինժեներ, կառուցվել է մի քանի ամսվա ընթացքում: Ավելի վաղ այդ վայրում եղել է փայտե կամուրջ, իսկ անցած տարի փայտը սկսեցին փոխարինել ապակիներով:
Պարբերականը գրում է, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ, քայլելով կամրջի վրայով, վախենում էին ներքև նայել: