Աղի միջոցով կարող եք ազատվել բացասական էներգիայից
Աղը շատ ուժեղ հանգստացնող և մաքրող միջոց է: Այն պարունակում է շատ մեծ դրական էներգիա, որը կարող է վերացնել բացասականը: Սա է հիմնական պատճառը, որ հնուց ի վեր աղը համարել են հանգստացնող միջոց և օգտագործել են շատ դեղատոմսերում: Այժմ հայտնի են տարբեր աղեր՝ լոգանքի, հանգստացնող, լարվածությունը թուլացնող և այլն: Մենք ցանկանում ենք ձեզ ներկայացնել միջոց պատրաստված սովորական կերակրի աղից, որի միջոցով կարող եք ինքնամաքրվել և ազատվել բացասական էներգիայից:
Այսպիսով, աղով էներգիան կարգավորելու համար Ձեզ անհրաժեշտ է.
1. Խորը թաս, և էական չէ, թե թասն ինչից է պատրաստված: Կարևորը՝ դուք կարողանաք կանգնել դրա վրա:
2. Մեկ տուփ աղ:
3. Առնվազն 15 րոպե ազատ ժամանակ
Գործողությունը սկսելու համար դուք պետք է.
1. առանձնանաք
2. ողջ աղը լցնեք թասի մեջ
3. հանեք կոշիկները և կանգնեք աղի վրա
4. Սկսեք ոտքերով թեթև հարվածել աղին, կարող եք անել պարային շարժումներ: Այս ընթացքում մի մտածեք բացասական բաների մասին, միայն մտքում կրկնեք, որ ամեն ինչ անցողիկ է: Այս ընթացքում կզգաք, թե ինչպես է բացասական էներգիան հորդում դեպի ներքև: Կարող եք այս ընթացքում հանգիստ շարժել մարմինը, գլուխը:
5. Մոտ 15-20 րոպե անց լվացեք ոտքերը գոլ ջրով, իսկ աղը լցրեք լվացարանի մեջ, որպեսզի այն լուծվի:
Արդյունավետ կլինի, եթե դուք կրկնեք այս գործողությունները 21 օրը մեկ անգամ:
Թարգմանությունը՝ Սիրարփի Աղաբաբյանի
http://xn—-8sbiecm6bhdx8i.xn--p1ai/sites/default/files/images/shkolnikam/povarennay_sol_3.jpg