Բաժիններ՝

Ինչո՞ւ է միայնությունն ընտրում ամենաուժեղ մարդկանց

Golbis.com կայքը գրում է. «Ամեն օր շփվելով տարբեր մարդկանց հետ, զարմանում ես, որ նրանցից ամենաարժանավորները միայնակ են: Նրանք առանձնանում են իրենց խարիզմայով, հաճելի արտաքինով, խելքով, լավ դաստիարակությամբ ու վարքով, որի հետևում միշտ թաքնված է ուժեղ հայացք, իսկ դրա տակ թեթևակի նկատելի է մի փոքր թախիծ:

Նրանք փնտրում են «իրենց» մարդկանց՝ շփվելու, հաճելի հանգստի, սիրո, հարաբերությունների ու ընտանիք կազմելու համար:

Նրանք հաճախ են սխալվում, ավելի ուժեղ են տառապում, քիչ են շփվում, ծանր են տանում անհաջողությունները: Բայց ամեն անգամ, երբ «վերածնվում են մոխիրներից», դառնում են ավելի կատարյալ և ուժեղ:

Եվ նորից ու նորից ամեն ինչ սկսվում է սկզբից:

Կարդացեք նաև

Նրանց օտար են ժամանակակից մարդկանց կարծրատիպերը, անհնար է նրանց պարտադրել ուրիշի կարծիքը: Կարևոր չէ՝ տղամա՞րդ է, թե՞ կին, նա փնտրում է այնպիսի մարդու, որի հետ հանգիստ ու ջերմ կլինի:

Իսկ այդ «հանգիստը» չի հիմնվում վեճերի, ադրենալինի կամ էմոցիաների բացակայության վրա, այլ նշանակում է, որ կողքին պետք է լինի մարդ, ով չի դավաճանի: Մարդ, որին դու հավատում ու 200 տոկոսով վստահում ես:

Նույնիսկ ամենաուժեղ մարդիկ անվերջ ջանում են համոզված լինել, որ իրենց սիրում են»:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս