
Ռուբեն Հակոբյանը չի լքելու «Ժառանգության» շարքերը

«Ժառանգություն» կուսակցությունում և ԱԺ խմբակցության ներսում ներկուսակցական, ներանձնային տարաձայնություններից բացի, նոր սրացումների պատճառ են դարձել սահմանադրական փոփոխությունները: Այսօր «Ժամանակ» թերթը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լքելու է «Ժառանգության» շարքերն ու կրկին անդամակցելու է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը (ՀՅԴ), որին նախկինում երկար տարիներ անդամակցել է:
«Ես առաջինը ձեզանից եմ իմանում՝ իմ նման մտադրության մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող նմանատիպ տեղեկություններին: Ռ. Հակոբյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ հայտարարելով, որ իր ելույթներում բոլոր հարցերի պատասխանները կտա: