Բաժիններ՝

35 նվեր, որոնք Ձեր երեխաները երբեք չեն մոռանա

Սպառման դարաշրջանում ժամանակակից երեխաները հսկայական քանակությամբ խաղալիքներ ունեն, դրա համար մեծահասակներին նրանց ինչ-որ բանով զարմացնելը դառնում է ավելի բարդ: Սակայն երեխաների համար առավել կարևոր է այն, ինչը չես գնի հանրախանութում:

1. Աջակցություն

Ընդամենը մեկ քաջալերող բառը կարող է դրդել նոր արարքի: Թույլ տվեք երեխաներն իմանան, թե ինչքան եք իրենց վստահում և մի մոռացեք հիշեցնել նրանց այդ մասին:

2. Գրկախառնություն և համբույրներ

Մի հայր իր 7-ամյա տղային ասում էր, որ նա արդեն չափազանց մեծ է համբույրների համար: Բայց երեխաներին, այնքան կարևոր է ծնողական սերը և գրկախառնության տաքությունը: Հիշեք, որ ինչքան էլ Ձեր երեխան մեծ լինի, երբեք ուշ չէ գրկել կամ համբուրել նրան և դրանով արտահայտել Ձեր ամբողջ սերը:

3. Ճաշ և ընթրիք ամբողջ ընտանիքով

Համատեղ ճաշը և ընթրիքը հիասքանչ հնարավորություն է ընտանիքով հավաքվելու, անցած օրը կամ ապագայի պլանները քննարկելու համար: Այնքան հիասքանչ է, որ այն ընտանիքը, որը չի ուտում միասին, չի էլ զարգանում միասին:

4. Հումորի զգացում

Ժամանակ գտեք, որպեսզի ծիծաղեք երեխաների հետ: Այնպիսի հատկանիշը, ինչպիսին հումորի զգացումն է, դեռ ոչ մեկին չի խանգարել:

5. Գեղեցիկը նկատելու ընդունակություն

Օգնեք Ձեր երեխային գտնել գեղեցկություն ամեն ինչում, ինչ նա տեսնում է և ամենքի մեջ, ում հանդիպում է:

6. Սխալներ թույլ տալու հնարավորություն

Երեխաները մնում են երեխաներ և ենթարկվում են անզուսպ ուրախության, որը սակայն պահանջում է Ձեր հսկայական համբերությունը: Ընձեռեք նրանց ինչ-որ տարածություն, որտեղ նրանք կարող են փորձարկել, հետազոտել և սխալներ թույլ տալ:

7. Ամուր ընտանիք

Ամուր ընտանիքը դառնում է այն հիմքը, որի վրա երեխաները կառուցում են իրենց ամբողջ հետագա կյանքը:

8. Ավելիին հասնելու ցանկություն

Խրախուսեք Ձեր երեխայի ամբիցիոզ ցանկությունները: Դա թույլ կտա նրանց հասնել ավելիին:

9. Ժամանակ

Ժամանակը միակ նվերն է, որը Դուք երբեք չեք կարող ետ վերցնել կամ վերադարձնել: Եվ դա ամենաթանկ նվերներից մեկն է, որը Դուք կարող եք նվիրել Ձեր երեխային:

10. Ուշադրություն

Թվում է, թե հասարակ, բայց որքան անհրաժեշտ բան: Եղեք կողքին, բաց մի թողեք պահերը:

11. Կարեկցանք ցուցաբերելու կարողություն

Ցավոք, կյանքը հաճախ անարդար է լինում: Եվ երբ նման բան է տեղի ունենում, սովորեցրեք երեխային մի կողմ չքաշվել և օգնություն ցույց տալ նրան, ով դրա կարիքն ունի:

12. Գնահատելու ընդունակություն

Լավագույն նվերներից մեկը, որը Դուք կարող եք նվիրել երեխային, դա ընդունակությունն է գնահատելու այն ամենը, ինչ նա ունի:

13. Հետաքրքրասիրություն

Սովորեցրեք Ձեր երեխաներին հարցեր տալ և հետաքրքրություն ցուցաբերել:

14. Վճռականություն

Հաջողության հասնել օգնում է վճռականության դրսևորման ունակությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է կամքի ուժ:

15. Կարգապահություն

Իհարկե, երեխայի դաստիարակության գործում հնարավոր չէ առանց կարգապահության, բայց այն մի կառուցեք արգելքների վրա:

16. Խրախուսում

Բառերն ունեն հսկայական ուժ: Հատուկ բառերը, որոնք Դուք ամեն որ ասում եք Ձեր երեխային, կարող են ինչպես աջակցել նրան, այնպես էլ ստիպել հուսահատվել: Այնպես որ, ընտրեք բառերը, շատ զգուշությամբ:

17. Ստեղծագործելու ցանկություն

Համացանցի հայտնվելով ստեղծագործելը և ինչ-որ նոր բան սովորելը ավելի հեշտ է դարձել: Խրախուսեք երեխայի մեջ կրեատիվությունը, չէ որ շատ են պետք մարդիկ, ովքեր ընդունակ են նոր բան ստեղծել:

18. Առատաձեռնություն

Սովորեցրեք երեխային լինել առատաձեռն Ձեր իրերի հիմա հանդեպ հիմա, որպեսզի հետո նա առատաձեռն լինի իր իրերի հանդեպ:

19. Հոգևոր

Հավատը վեհացնում է մեր պատկերացումը տիեզերքի, մեր աշխարհի և կյանքի մասին: Շատ լավ կլիներ, երեխաներին ներարկել այն գիտակցությունը, որ նրանք կառուցված են ոչ միայն միս ու արյունից, այլ նաև մտքից, սրտից, հոգուց և կամքից: Եվ որոշումները պետք է կայացնել ոչ միայն հենվելով նրա վրա, թե ինչ են պահանջում միսն ու արյունը:

20. Ազնվություն

Երեխաները, որոնք փոքր հասակից սովորում են ազնիվ լինել, ունենում են ավելի մեծ հնարավորություն այդպիսին մնալու նաև մեծ տարիքում:

21. Հույս

Հույսն ուժ է տալիս, ձևավորում է դիմացկունություն և վճռականություն:

22. Երևակայություն

Գլխավորը, ինչ մենք հասկացել ենք վերջին 20 տարում, դա այն է, որ կյանքը շատ արագ փոխվում է, իսկ վաղվա օրը արդեն նման չէ այսօրվանին: Եվ այդ նոր աշխարհը ստեղծում են այն մարդիկ, որոնք կարողանում են միացնել իրենց երևակայությունը:

23. Գիտակցում

Երեխաների դաստիարակությունը անխոս, կարևոր և պատասխանատու զբաղմունք է, որը պահանջում է բարձր գիտակցություն: Կողմնորոշվեք նրանում, թե ով եք Դուք և ինչ եք ուզում, ինչի եք ուզում հասնել: Եվ անպայման սովորեցրեք դա Ձեր երեխաներին:

24. Ձգտում դեպի գիտելիքներ

Ձգտումը դեպի գիտելիքները տարբերվում է ատեստատ ստանալու համար անգիր անելուց: Այնպես որ կարդացեք, հարցեր տվեք և քննարկեք երեխաների հետ:

25. Բնություն

Երեխաները, որոնք սովորում են գնահատել շրջակա աշխարհը, հետագայում նաև հոգ են տանում դրա մասին:

26. Ինչ-որ նոր բան փորձելու հանարավորություն

Երեխաները պետք է հնարավորություն ունենան ինչ-որ նոր բան փորձելու, որպեսզի հասկանան, ինչ է իրենց դուր գալիս և ինչի են նրանք ընդունակ:

27. Օպտիմիզմ

Պեսիմիստները չեն փոխում աշխարհը: Դա անում են օպտիմիստները:

28. Հաղթանակներով հպարտանալու ընդունակություն

Տոնեք փոքր իրադարձությունները կյանքում:

29. Խաղաղության ձգտում

Հնարավոր է, համաշխարհային մաշտաբով դա մեր ուժերից վեր է: Բայց ինչու՞ սկզբի համար չլինել խաղաղության մեջ շրջապատի հետ:

30. Ինքնագնահատում

Երեխաները, որոնք սովորում են գնահատել իրենց, սովորաբար ավելի վստահ են և ունենում են սեփական արժանապատվության զգացողություն:

31. Առանձնահատկություն

Մեր տարբերությունները մեզ առանձնահատուկ են դարձնում:

32. Նստեցրեք Ձեր ծնկներին

Դա աշխարհում ամենալավ տեղն է ընթերցանության, պատմությունների և ուղղակի զրույցի համար:

33. Ընտանեկան օջախ

Իմանալ, որ քեզ տանը սիրում և սպասում են. դա ամենահաճելի և ոգևորող բանն է աշխարհում:

34. Հավատարմություն Ձեր կեսի հանդեպ

Հավատարմությունն ամուսնության մեջ դա ոչ միայն մեր մարմնի վարքագիծն է, այլ նաև աչքերի, մտքի, սրտի և հոգու: Եվ այո, երեխաները շատ լավ նկատում և զգում են նման բաները:

35. Սեր

Ինչպե՞ս առանց դրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս