
Ֆուլբրայթ գիտական այցելության ծրագիր 2016-2017

ARMACAD ընկերությունը տեղակացնում է արտասահմանյան գիտնականներին ԱՄՆ-ի համալսարաններում մեկ ուսումնական տարի հետդոկտորական հետազոտություն իրականացնելու դրամաշնորհներ տրամադրող Ֆուլբրայթ ծրագրի մեկնարկի մասին:
Կրթաթոշակին դիմելու համար հիմանական պահանջներն են՝
- Հայաստանի քաղաքացիություն և բնակություն
- Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության վկայություն
- Անգլերեն լեզվի գերազանց իմացություն
- Լրացված առցանց դիմում
- Տեղեկանքներ
- Ֆիզիակական և առողջական լավ վիճակ
Գերակա ոլորտներն են՝
- քաղաքագիտություն, տնտեսագիտություն, հասարակական գիտություն
- միջազգային հարաբերություններ, լրագրություն, իրավագիտություն
- ամերիկյան ուսումնասիրություններ (Միացյալ Նահանգների պատմություն, գրականություն, հասարակություն և մշակույթ)
- շրջակա միջավայր և հանրային առողջապահություն
Դիմումը պետք է ուղարկել միայն այն դեպքում, երբ այն ամբողջությամբ լրացված է: Դիմումների վերջնաժամկետը 2015թ.-ի նոյեմբերի 16-ն է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ Fulbright Visiting Scholar Program 2016-2017