Բաժիններ՝

Մաքրության 7 արևելյան կանոնները

Արևելյան փիլիսոփայության մեջ, խոսելով մաքրության մասին, ենթադրում են ոչ միայն մարմնի, այլև հոգու, մտքերի և արարքների մաքրությունը:

Մաքրության ստորև բերվող արևելյան 7 կանոնները շատ օգտակար կարող են լինել յուրաքանչյուրիս համար:

1. «Ձեռքերի մաքրությունը» նշանակում է՝ չվերցնել այն, ինչ քոնը չէ: Հնարավոր չէ բարեկեցություն ձեռք բերել ուրիշի հաշվին: Եթե որևէ գումար քոնը չէ, ու դու այն վերցնում ես խաբեությամբ կամ խորամանկությամբ, ուրեմն դրանք քո մարմնում և հոգում մակաբույծների ու խնդիրների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ:

2. «Ականջների մաքրություն» ասելով՝  ենթադրվում է, որ պետք չէ լսել վախեցած, չարացած և գոռոզ մարդկանց, ինչպես նաև անհրաժեշտ է խուսափել բամբասանքներ և դատարկ խոսակցություններ լսելուց:

Կարդացեք նաև

3. «Աչքերի մաքրություն» ասելիս՝ պետք է նկատի ունենալ, որ չի կարելի նախանձ տենչանքով նայել մերձավորիդ ունեցվածքին, չի կարելի ապականել աչքերը՝ բռնության և դաժանության տեսարաններ նայելով:

Մաքուր պահեք Ձեր հայացքը՝ հետևելով կատարյալ և գունագեղ աշխարհին:

4. «Բերանի մաքրություն». մի կեղտոտեք Ձեր բերանն անհարկի շատախոսությամբ և չարախոսությամբ:  Ձեր խոսքի չար երանգներն ապականում են Ձեր մարմինն ու կյանքը:

5. «Մարմնի և հագուստի մաքրություն». ուշադրություն դարձրեք Ձեր արտաքին տեսքին: Խնամված տեսք ունեցեք միշտ, որպեսզի շրջապատին հաճելի լինի Ձեզ նայելը:

6. «Մտքերի մաքրությունը» ենթադրում է, որ քեզ վերաբերող բոլոր բացասական ու անդուր մտքերը, ինքնասահմանափակումներն ու կարգավորումները քո մտքերի անպետք թափոններն են: Ազատվեք դրանցից, տեղ բացեք դրական և ստեղծարար գաղափարների համար:

7. «Հոգու և սրտի մաքրություն»: Ձեր հոգին Ձեր ունեցած ամենամաքուր ու լուսավոր բանն է: Մի անտեսեք նրա պոռթկումները, որովհետև, եթե Դուք առաջնորդվեք նրա հուշումներով, ապա կքայլեք Ձեր կյանքի ամենահաջող ճանապարհով:                                                                                                                              Սիրեք և փոխարենը ոչինչ մի պահանջեք: Սերն ինքնին երջանկություն է:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս