Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպայի լիգայի հանդիպումները
Հայ մրցավարները կսպասարկեն ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2015/2016 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին և պատասխան հանդիպումները:
ՀՖՖ-ի փոխանցմամբ՝ հունիսի 30-ին և հուլիսի 2-ին տեղի կունենան Եվրոպայի լիգայի 2015/2016 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին, իսկ հուլիսի 7-ին և 9-ին՝ պատասխան հանդիպումները: Հունիսի 30-ին կայանալիք «Պրոգրես» (Լյուքսեմբուրգ)-«Շամրոկ Ռովերս» (Իռլանդիա) հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Նրա օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Արման Ղուշչյանը, իսկ չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Սուրեն Բալիյանը: Հուլիսի 9-ին կայանալիք «Վադուց» (Լիխտեյնշտեյն)-«Լա Ֆիորիտա» (Սան Մարինո) պատասխան հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը: Նրա օգնականները կլինեն Էրիկ Արևշատյանը և Վանիկ Սիմոնյանը, չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Զավեն Հովհաննիսյանը: