Բաժիններ՝

«Ինձ ատում են, որովհետև ես հարուստ եմ, համակրելի և գերազանց ֆուտբոլիստ եմ». Կրիշտիանու Ռոնալդու

«Ինձ ատում են, որովհետև ես հարուստ եմ, համակրելի և գերազանց ֆուտբոլիստ: Մարդիկ ինձ նախանձում են»,- մի առիթով իր մասին ասել է աշխարհահռչակ ֆուտբոլիստը:

Ինչի՞ վրա է փողերը ծախսում աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը:

Ըստ Forbes-ի, ամենահարուստ սպորտսմենների շարքում Ռոնալդուն 3-րդ հորիզոնականում է: Բայց ֆուտբոլիստը ոչ մի պատճառ չունի բողոքելու:

Նախ՝ նա աշխատում է տարեկան 80 մլն դոլար: Երկրորդ՝ պորտուգալացին անցել է Մեսսիին, և երրորդ՝ Ռոնալդուն սովորել է ապրել ատելությամբ լի աշխարհում:

Կարդացեք նաև

Այսպիսի շահույթով Կրիշտիանու Ռոնալդուն կարող է անել ամեն ինչ:

1. Ավտոմեքենաներ:

Ռոնալդուի ավտոտնակում կան Lamborghini-ներ, Ferrari-ներ, Porsche-եր, Audi-ներ, Bentley-ներ, Rolls-Royce և այլն: Կրիշն ընդամենը գնել է քսան մեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն 912 հազար դոլար:

2. Բարեգործություն:

Ռոնալդուն առատաձեռնորեն գումար է բաժանում կազմակերպություններին և մարդկանց, ովքեր շատ ունեն դրա կարիքը. 100 հազար դոլար՝ «Կարմիր խաչին», 150 հազար եվրո՝ Մադեյրայի հիվանդանոցին: Պորտուգալացին 2012 թ. աճուրդում 1,5 մլն ֆունտով վաճառել է 2011 թ. ստացած Ոսկե խաղակոշիկը և այդ գումարը նվիրաբերել է Պաղեստինի Գազայի հատվածի դպրոցին:

1617222

3. Նվերներ:

Ռոնալդուի յուրաքանչյուր թիմակից նրա կողմից նվեր է ստացել 10 հազար դոլարանոց BVLGARI ժամացույց:

4. Տներ:

Ֆուտբոլի Աստվածը, բնականաբար. չի կարող ապրել հասարակ տանը, դրա համար էլ Ռոնալդուն ստիպված եղավ տուն կառուցելու համար վարձել ճարտարապետության և դիզայնի հանճար Խոակին Տորեսին:

Մադրիդի La Finca էլիտար թաղամասում ճարտարապետի կառուցած տան համար Ռոնալդուն վճարել է 7 մլն 100 հազար դոլար: Սրանից բացի, Կրիշտիանուն տներ ունի նաև Անգլիայում, Պորտուգալիայում և ԱՄՆ-ում:

5. Հագուստ:

Ռոնալդուն Gucci-ի և Louis Vuitton-ի մեծ երկրպագու է: Երբեմն էլ, չնայած նա սատանա չէ, բայց կրում է Prada: Ամսական Կրիշտիանուն ձեռք է բերում 8 000 դոլարի հագուստ:

6. Ընտանեկան հանգիստ:

Ռոնալդուն շատ է սիրում ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Ուիքենդի ժամանակ նա ծախսում է օրեկան 10 հազար դոլար:

7. Կանայք:

1617235

Շատ միլիոններ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս