Ֆոբիաներ, որոնք առաջացել են 21-րդ դարում
Մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ բանից վախենում է: Տարբեր տեսակի վախերը հետապնդում են մարդկանց գրեթե միշտ: Ասում են, որ վախերը ծնվել են մարդկանց հետ:
Սակայն կան վախեր, որոնք առաջացել են ոչ այնքան վաղ: Ընդամենը 20-25 տարի առաջ այդ վախերի մասին պատկերացնելն էր անգամ ծիծաղելի: Նոր վախերի արդյունքում բոլորին հայտնի ֆոբիաները մղվում են երկրորդ պլան: Այսօր, օրինակ, շատերս ենք վախենում մնալ առանց մեր սիրելի հեռախոսի, իսկ մեր ծնողները փոքր տարիքում հեռախոս ասելով՝ հասկանում էին տանը դրված մեծ սարքը:
168.am-ը ձեզ է ներկայացնում 21-րդ դարում ստեղծված ամենահայտնի և տարածված վախերը:
1. Անտեֆամաֆոբիա- Այն մարդիկ, ովքեր ունեն այս ֆոբիան, շատ են վախենում այն պահից, երբ լսում են խոսակցություն, որը դադարում է այն ժամանակ, երբ իրենք ներս են մտնում:
2. Ագմենոֆոբիա- Այս ֆոբիան հաճախ համարում են սուպերմարկետային, քանի որ այս ֆոբիան ունեցող մարդիկ վախենում են, որ սուպերմարկետում իրենց հերթն առաջ կգնա ավելի դանդաղ, քան կողքինը:
3. Անկրեոֆոբիա- Այս ֆոբիայով տառապող մարդիկ շատ են վախենում օդորակման համակարգերից առաջացած քամուց: Նման մարդիկ նախընտրում են փակ տարածություններ:
4. Խորոֆոբիա– Շատ երիտասարդներ վախենում են գնալ պարերի, քանի որ մտածում են, որ ավելի վատ են պարում, քան հաստատությունում գտնվող մյուս մարդիկ:
5. Ալոդոկսաֆոբիա- Թերևս ամենատարծված ֆոբիան՝ վախ ուրիշի կարծիքից: Շատ մարդիկ, ովքեր ունեն նման վախեր, հաճախ հրաժարվում են այնպիսի գաղափարներից, որոնց վիճակված էր լինել հանճարեղ:
6. Ատոմոսոֆոբիա- Սա վախ է ատոմային ռումբի պայթյունից: Մեր օրերում նման ֆոբիա ունենալը բավականին նորմալ է:
7. Սոցնետֆոբիա- Սոցիալական ցանցերից վախենալն ամենատարածված ֆոբիան է, որն առաջացել է 21-րդ դարում: Այս ֆոբիան ունեցող մարդիկ վախենում են, որ իրենց կարող են հետևել:
8. Կատագելոֆոբիա- Սա վախ է ծիծաղելի լինելուց: Այս ֆոբիան ունենալու պատճառով մարդիկ կրում են դիմակներ և վախենում են ցույց տալ, թե ով են իրականում:
9. Ցենոֆոբիա- Այսօր ոչ միայն աշխարհն է գերբեռնված, այլև մեր սենյակները: Գուցե դա է պատճառը, որ այսօր շատերը վախենում են դատարկ կամ կիսադատարկ սենյակներից:
10. Քլորոֆոբիա- Սա վախ է կանաչ գույնից: Այս վախը հազվադեպ է հանդիպում: Հոգեբանները կարծում են, որ մարդիկ այնքան են հեռացել բուսականությունից, որ իրենց համար խորթ է դարձել կանաչը:
11.Կիբերֆոբիա- Սա վախ է համակարգիչներից: Մեր օրերում այս վախը կարող է տարօրինակ համարվել, քանի որ տեխնոլոգիական մեր դարում դժվար է ապրել առանց համակարգիչների:
12.Պոլիտիկոֆոբիա- Սա վախ է քաղաքականությունից: Այս ֆոբիան ունցող մարդիկ ոչ միայն չեն զբաղվում քաղաքականությամբ, այլև չեն հետևում և ոչինչ չեն ուզում լսել քաղաքականության մասին:
13.Կոսմիկոֆոբիա- Սա վախ է տիեզերական երևույթներից: Մեր օրերում համակարգչային գրաֆիկայի միջոցով կարելի է արհեստականորեն ստեղծել նման երևույթներ, բայց ֆոբիան ունեցող մարդիկ վախենում են անգամ այս արհեստականներից:
14. Աուտոֆոբիա- Սա մեր դարի ֆոբիան է՝ վախ՝ միայնակ մնալուց: Պարադոքսալ է, բայց որքան մեր շուրջը զարգանում են շփման միջոցները, այնքան միայնակ ենք մենք մեզ զգում:
15. Մակրոֆոբիա- Սա վախ է երկար սպասելուց: Ըստ հոգեբանական վերլուծությունների՝ այս վախն առաջանում է բջջային օպերատորների հետ շփմանը երկար սպասելու արդյունքում:
ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ