Ինչպե՞ս շերտազատել մաշկը
Մարդու մաշկն ամենախոցելին է արտաքին տարբեր գործոնների հանդեպ: Ժամանակի ընթացքում մաշկը խոցելի է դառնում կլիմայական փոփոխությունների հանդեպ և պահանջում է ավելի ուշադիր խնամք:
Կապ չունի, թե քանի տարեկան եք, կարող եք սկսել խնամել ձեր մաշկը ցանկացած ժամանակ, և դրա համար գոյություն ունեն բազմաթիվ բնական միջոցներ:
Առողջ մաշկ ունենալու համար
Օգտագործեք արևից պաշտպանող միջոցներ
Շատ կարևոր է պաշտպանել մաշկն արևի ճառագայթներից:
Կարգավորված սննդակարգ
Ընդհանրապես կարգավորված սնունդն օգտակար է ամբողջ օրգանիզմի առողջության համար, այդ թվում՝ մաշկի: Շատ կարևոր է ուտել թարմ բանջարեղեն, մրգեր, վիտամիններով ու հանքանյութերով հարուստ մթերքներ:
Պետք է քնել
Սա առողջ մաշկ ունենալու լավագույն միջոցն է: Քունը կարևոր է, քանի որ քնի ընթացքում բջիջները սովորականից 3 անգամ ավելի են ակտիվանում, բջիջները վերականգնվում են: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում գոնե 8 ժամ քնել:
Մաքրեք մաշկը
Ամեն օր մաշկը ենթարկվում է տարբեր ազդակների ազդեցության՝ քամի, փոշի և կոսմետիկա, որոնք կարող են խցանել ծակոտիները և սահմանափակել մաշկի վերականգնողական կարողությունը: Այդ պատճառով շատ կարևոր է ամեն օր մաքրել մաշկը:
Մաշկը շերտազատելու բնական միջոցներ
Բանան և շաքար
- 1 հասած բանան
- 3ճ/գ շաքարի փոշի
Կաթսայի մեջ խառնեք բաղադրիչներն այնքան, մինչև համասեռ զանգված ստանաք: Ստացված զանգվածը լոգանք ընդունելիս տարածեք դեմքին: Եթե ցանկանում եք միայն դեմքը շերտազատել, ապա կարող եք չավելացնել շաքարը:
Կոկոս և շագանակագույն շաքար
Այս միջոցը հրաշալի է չոր մաշկի համար:
- ½ թ/գ վանիլի մզվածք
- ½ բաժակ կոկոսի յուղ
- ½ բաժակ շագանակագույն շաքար
Տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները, ապա քսեք դեմքին, շրջանաձև շարժումներով նուրբ մերսեք: Երբ ավարտեք՝ մաքրեք դիմակը տաք ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը