Բնական բոտեքս. տնական բանանի դիմակ կնճիռների դեմ
Կարիք չկա հսկայական կարողություն վատնել հրաշալի և բնական դիմակ ստանալու համար: Միակ բանը, որ ձեզանից կպահանջվի՝ բնական և շատ մատչելի բաղադրիչ է, որով կարելի է պատրաստել փորձարկված հրաշալի դիմակ: Այն ներկայացրել է healthyfoodstar.com-ը:
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
Բանանը տրորեք և ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները: Ստացված դիմակը քսեք դեմքին և թողեք 15-20 րոպե՝ մինչև ամբողջովին չորանա: Լվացեք դեմքը տաք ջրով, ապա՝ սառը:
Բանանը հարուստ է սննդարար տարրերով, որոնք օգտակար են դեմքի մաշկի համար: Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ բանանը հրաշալի կերպով հարթեցնում է կնճիռները:
Յոգուրտի կաթնային թթուները հրաշալի կերպով պիլինգ են անում:
Մեղրը խոնավեցնում է մաշկը:
Այս դիմակը համապատասխանում է մաշկի բոլոր տեսակներին, այն կարող եք օգտագործել ամեն օր, մինչև նկատեք փոփոխությունները:
Հիշեք, որ արդյունքը չի զգացվի 1-2 օրվա ընթացքում, ձեզանից կպահանջվի համբերություն, քանի որ արդյունքը կզգաք 3 շաբաթ անց:
Հիշեցնենք, որ առհասարակ բանանը ոչ միայն շատ օգտակար է, այլև ունի նիհարեցնող հատկություն: Ավելին, շատ օգտակար է նաև բանանի կեղևը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը