Հաջորդ անգամ շշալցված ջուր գնելիս լավ մտածեք

Վերջերս The Story of Stuff Project-ի կողմից արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ շշալցված ջուրն ավելի վտանգավոր է, քան աղբյուրի սովորական հոսող ջուրը:

upworthy.com-ը ներկայացրել է 6 փաստեր, որոնք մեզ կստիպեն մեկ անգամ ևս մտածել՝ նախքան շշալցված ջուր գնելն ու խմելը:

1. Շշալցված ջուրն ավելի թանկ է, քան աղբյուրի ջուրը

Business Insider-ը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգներում վաճառվող շշալցված ջրերի 2/3-ը կես լիտրանոց շշերով է, որի գինը յուրաքանչյուր 3 լիտրի դիմաց կազմում է մոտավորապես $7.50: Իսկ դա նշանակում է, որ շշալցված ջրի արժեքը 2000 անգամ ավելի թանկ է, քան 3լ աղբյուրի ջուրը:

«20 Something Finance» տպագրված հոդվածներից մեկում հրապարակախոս Միլլերը (G.E. Miller) ինքնուրույն համեմատել է շշալցված և աղբյուրի ջրի արժեքները:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նա 0.25լ շիշն աղբյուրի ջրով է լցնում ընդամենը $2.10-ով: Այսպիսով, եթե նա $1 է վճարում շշալցված ջրի դիմաց, ստացվում է, որ վճարում է աղբյուրի ջրից 2000 անգամ ավելի:

2. Շշալցված ջուրը կարող է ավելի ցածր որակի լինել՝ քան աղբյուրինը
Քլիվլենդում հետազոտության են ենթարկել հայտնի Fiji Water կազմակերպության ջուրն ու հայտնաբերել, որ այս ֆիրմայի ջուրը պարունակում է մկնդեղ, որը չեք գտնի աղբյուրի ջրի բաղադրության մեջ:

Ինչպե՞ս է դա հնարավոր: New York Times-ի լրագրող Սառա Գուդմենը բացատրում է. «Շշլացնող կազմակերպություններից չի պահանջվում ներկայացնել այնքան տեղեկատվություն, որքան համայնքային ջրամատակարարման ծառայություններից, սրանք դաշնային իշխանությունների բացթողումներն են: Սննդի և դեղորայքի անվտանգության վարչությունն անուշադրության է մատնում շշալցված ջրերը»:

3. Միացյալ Նահանգների շշալցված ջրի քանակությամբ երկիր մոլորակը կարելի է շրջանագծել 5 անգամ

Թվում է, թե դա անհնար է, սակայն տեսեք, թե ինչ են պարզել հետազոտությունները:
Ըստ տեսանյութի ԱՄՆ-ում մարդիկ մեկ շաբաթում գնում են ավելի քան կես միլիարդ շիշ ջուր:


4. Շշալցված ջրի դիմաց այդչափ վճարելով՝ հիմարի դերում ենք հայտնվում: Ըմպելիքներ արտադրող կազմակերպությունները շշալցված ջրերի հաշվին հսկայական կարողություններ են կուտակել: Շշալցված ջրի գովազդներում այնպիսի տեսարաններ կան, որոնցում ցուցադրվում է աղբյուրի ջրի վատ լինելը, կամ փորձում են գայթակղել գնորդին՝ ցույց տալով, որ լեռներից իջնող ջուրն ամենամաքուրն է: Այժմ, սակայն, բոլորս էլ գիտենք շշալցված ջրերի որակի մասին: Հետազոտությունները ցույց են տվել, որ շշալցված ջրերի 45%-ը գալիս է ճիշտ այնտեղից, որտեղից ձեր աղբյուրի ջուրը, սակայն այստեղ ջուրը գրեթե անվճար է:

5. Շշալցված ջուրն աղտոտված է: Պլաստիկ շշերը ստանալու համար օգտագործվում են մեծ քանակությամբ յուղեր: Տեսանյութում հստակ երևում է, որ պլաստիկ շշեր ստանալու համար ծախսվող էներգիան բավական կլիներ ԱՄՆ-ում 1 տարվա ընթացքում միլիոնավոր մեքենաներ վառելիքով լիցքավորելու համար: Չհաշված այն վառելիքը, որն անհրաժեշտ է շշալցված ջուրը նավով տեղափոխելու համար: Պլաստիկ շշերի արտադրման գործընթացն աղտոտում է հանրային ջրամատակարարումը, ինչն ավելի է հեշտացնում շշալցնող կազմակերպությունների գործը:

6. Աշխարհում 750 միլիոն մարդ չի կարողանում օգտվել խմելու մաքուր ջրից: Յուրաքանչյուր մեկ րոպեում աշխարհում մեկ երեխա մահանում է՝ ջրի միջոցով անցնող վարակների պատճառով: The Story of Stuff Project-ի կողմից ներկայացված տեսանյութում շշալցված ջուրը խմելը համեմատվում է հղիության ընթացքում ծխելու հետ: Հնարավոր է, որ տարօրինակ հնչի այս ամենը, այնուամենայնիվ, իմանալով այս ամենի մասին, չենք կարող չհավատալ դրան:

Ի՞նչ պետք է անել այս ամենից խուսափելու համար

Մի գնեք շշալցված ջրեր և պահանջեք քաղաքային իշխանություններից՝ ավելի հետևողական լինել շշալցված ջրերի բաղադրության, որակի պահպանման նկատմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս