Դիարբեքիրի նահանգի զբոսայգիներից մեկը կկրի Հրանտ Դինքի անունը
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Քայափընար քաղաքի քաղաքապետարանը որոշել է կառուցված երկու զբոսայգիներն անվանակոչել սպանված լրագրողների անուններով:
Խոսքը գնում է «Ակօսի» նախկին խմբագրապետ, 2007 թվականին Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի և 1992 թվականին Դիարբեքիրում զինված հարձակման հետևանքով սպանված լրագրող Հաֆըզ Աքդեմիրի մասին:
Համապատասխան որոշումն ընդունել է քաղաքային խորհուրդը: Ընդգծվում է, որ Քայափընարի շրջանը մեկ շնչին բաժին ընկնող կանաչապատ տարածքների ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում Թուրքիայում:
Հրանտ Դինքի անվան զբոսայգու տարածքը կազմում է 24.000 մետր քառակուսի, իսկ Հաֆըզ Աքդեմիրի անվան այգու տարածքը՝ 120.000 քառակուսի մետր: