«Բարսելոնան» հրավիրել է Պեպ Գվարդիոլային Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին
Կատալոնացիները ցանկանում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ տեսնել իրենց նախկին մարզիչներին:
Ինչպես հաղորդում է Bild-ը, բացի Պեպ Գվարդիոլայից, հրավիրվածների շարքում են Տերի Վենեյբլսը, Ֆրանկ Ռայկարդը և Յոհան Կրուիֆը:
«Շատ ուրախ կլինենք, եթե նրանք չորսն էլ լինեն Բեռլինում` ակումբի համար այդքան կարևոր այդ օրը»,- ասել է «Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները:
Չեմպիոնների լիգայի` «Բարսելոնա» – «Յուվենթուս» եզրափակիչ խաղը տեղի կունենա Բեռլինում, հունիսի 6-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը