Բաժիններ՝

«Վարպետը և Մարգարիտան» վեպի անգերազանցելի մեջբերումները

Երբ Մ. Ա. Բուլգակովը գրում էր «Վարպետը և Մարգարիտան» վեպը, դժվար թե ենթադրեր, որ ստեղծում է 20-րդ դարի ռուսական գրականության ամենանշանակալից ստեղծագործությունը:

Այսօր այս վեպն արդարացիորեն մտնում է աշխարհի ամենակարդացված գրքերի ցանկի մեջ՝ միևնույն ժամանակ մնալով գրականագետների և փիլիսոփաների հավերժական վեճի առարկան:

Ստորև ներկայացնում ենք «Վարպետը և Մարգարիտան» վեպի ամենահիշվող ու մեջբերվող արտահայտությունները:

1. Ո՞վ է քեզ ասել, որ որ աշխարհում չկա իսկական, հավատարիմ, հավերժ սեր:

Թող կտրեն այդ ստախոսի զզվելի լեզուն:

2. Ինչպես միշտ, ես ու դու տարբեր լեզուներով ենք խոսում, բայց դրանից մեր խոսակցության նյութը չի փոխվում:

3. Չարը թաքնված է գինուց, խաղերից, հիասքանչ կանանց շրջապատում գտնվելուց ու սեղանի շուրջ զրույցներ ծավալելուց խուսափող տղամարդկանց մեջ:

Այդպիսի մարդիկ կամ ծանր հիվանդ են, կամ թաքուն ատում են շրջապատողներին:

4. Աշխարհում չար մարդիկ չկան. կան միայն դժբախտ մարդիկ:

5. «Դժվար մարդիկ» ասվածը կանայք են:

6. Իր ներսում «անակնկալ» չունեցող մարդն անհետաքրքիր է:

7. Ամեն ինչ ճիշտ կլինի. դրա վրա է հիմնված աշխարհը:

8. Այոՙ, մարդը մահկանացու է, բայց դա չարիքի կեսն է: Շատ ավելի վատ է այն, որ նա հանկարծ, միանգամից է դառնում մահկանացու: Ա՛յ սա հանելուկ է:

9. Հաճելի է լսել, որ Դուք կատվի հետ հարգալից եք վերաբերվում: Կատուների հետ սովորաբար «դու»-ով են խոսում, չնայած ոչ ոք երբևէ որևէ կատվի հետ բրուդերշաֆտ չի խմել:

10. Դժբախտ մարդը դաժան է և չոր ու կոպիտ: Եվ այդ ամենը՝ այն պատճառով, որ բարի մարդիկ աղավաղել են նրա կյանքը:

11. Դուք մարդու մասին դատում եք՝ ելնելով նրա հագուկապի՞ց:

Երբեք այդպես միՙ վարվեք: Դուք կարող եք սխալվել, ընդ որում՝ շատ ուժեղ:

12. Երբեք և ոչինչ միՙ խնդրեք: Երբեք և ոչինչ, հատկապես նրանցից, ովքեր Ձեզնից ուժեղ են: Թող իրենք առաջարկեն և իրենք էլ տան:

13. Նա, ով սիրում է, պետք է կիսի նրա ճակատագիրը, ում սիրում է:

14. Ի՜նչ եք ասում: Մի՞թե ես ինձ թույլ կտայի կնոջն օղի հյուրասիրել. ոչ, իհարկե. միայն մաքուր սպիրտ:

15. Ասում եք՝ 2-րդ թարմությո՞ւն: Հիմարություն է: Թարմությունը միայն առաջինն է լինում, առաջինը և վերջինը: Իսկ եթե թառափը, ասենք, 2-րդ թարմության է, նշանակում է՝ այն հոտած է:

16. Ճշմարտությունն ասելը հեշտ է և հաճելի:

17. Ինչո՞ւ ընկնել մի բանի հետևից, որն արդեն վերջացած է:

18. – Դոստոևսկին մահացել է:

– Առարկում եմ. Դոստոևսկին անմահ է:

19. Իսկ փաստն աշխարհի ամենահամառ բանն է:

20. Բոլոր տեսություններն իրար արժեն: Ըստ նրանցից մեկի՝ յուրաքանչյուրին կտրվի իր հավատի չափով:

Ամե՜ն: Թող այդպես լինի:

21. Օրվա այս ժամին ո՞ր երկրի գինին եք Դուք գերադասում:

22. Իմ դրաման այն է, որ ես ապրում եմ մեկի հետ, ում չեմ սիրում, բայց նրա կյանքը փչացնելը համարում եմ անարժան զբաղմունք:

23. – Վախկոտությունը մարդկային անմենասարսափելի թերություններից մեկն է:

– Ոՙչ, ես կհամարձակվեմ Ձեզ առարկել: Վախկոտությունը մարդկային ամենասարսափելի թերությունն է:

24. Երբեք և ոչնչից մի՛ վախեցեք. դա խելամիտ չէ:

25. Ամենաահավոր կատաղությունն անկարողությունից ծնված կատաղությունն է:

26. Բարին նշանակություն չէր ունենա, եթե չարը չլիներ, և գետինն էլ այն տեսքը չէր ունենա, եթե վերանային ստվերները:

27. Հասկացե՛ք, լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, սակայն աչքերը՝ երբեք:

28. Մարդիկ հավատարիմ են իրենց բնույթին: Փող են սիրում: Բայց չէ՞ որ միշտ էլ այդպես է եղել:

29. Մարդկությունը փող է սիրում, ինչից ուզում է այն պատրաստված լինի՝ կաշվից, թղթից, բրոնզից կամ ոսկուց: Էական չէ: Դե՜, ինչ արած, թեթևամիտ են: Բայց երբեմն բարեգթությունն էլ է նրանց սրտի դուռը թակում: Սովորական մարդիկ են, էլի, ճիշտ իրենցից առաջ եղածների նման:

Բնակարանային հարցը միայն փչացրեց նրանց:

30. Ինչ էլ որ ասեն հոռետեսները, միևնույն է, ԵՐԿԻՐԸ հիասքանչ է, իսկ լուսնի տակ այն պարզապես անկրկնելի է:

Թարգմանությունը՝ ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս