Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու խորհուրդները, որոնք մտածելու տեղիք են տալիս
Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին ծնվել է 1821թ. հոկտեմբերի 30-ին (նոյեմբերի 11), Մոսկվայում, մահացել է 1881թ. հունվարի 28-ին (փետրվարի 9), Սանկտ Պետերբուրգում: Մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Դոստոևսկին ռուս գրականության դասականներից է և համաշխարհային նշանակության լավագույն վիպագիրներից մեկը։
Ստորև ներկայացնում ենք Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու խորհուրդները.
Կարեկցանքը ողջ մարդկության գոյության կարևորագույն և գուցե միակ կանոնն է:
Ազատությունն այն չէ, որ ինքդ քեզ չես զսպում, այլ այն է, երբ ինքդ քեզ վերահսկում ես:
Պետք է կյանքն ավելի սիրել, քան կյանքի իմաստը:
Կյանքն առանց նպատակի՝ կխեղդվի:
Դադարել գիրք կարդալ՝ նշանակում է՝ դադարել մտածել:
Գեղեցկությունը կփրկի աշխարհը:
Ոչ ոք չի անի առաջին քայլը, քանի որ յուրաքանչյուրն էլ մտածում է, որ դա փոխադարձ չէ:
Մարդը խելացի է, բայց խելացի գործելու համար միայն խելքը բավական չէ:
Ճշմարտությունն առանց սիրո՝ սուտ է:
Սեր փնտրեք և սեր կուտակեք: Սերն այնքան զորեղ է, որ վերածնում է մարդկանց:
Մարդը, ով կարողանում է գրկել, լավ մարդ է:
Զարմանալի է, թե ինչ կարող է արևի մի շողն անել մարդկային հոգու հետ:
Երեխաների կողքին հոգին բուժվում է:
Այն մարդը, ով ուզում է ինչ-որ բարիք գործել, նա, անգամ կապված ձեռքերով, կարող է դա անել:
Բարեկամ, հիշիր, որ լռությունը լավ է, անվտանգ ու գեղեցիկ:
Մեծահասակները չգիտեն, որ երեխաներն անգամ ամենաբարդ իրավիճակներում կարող են տալ չափազանց կարևոր խորհուրդ:
Խելքը սրիկա է. ամեն ինչ արդարացնում է:
Ես ուզում եմ գոնե մի մարդու հետ ամեն ինչից խոսել, ինչպես ինքս ինձ հետ եմ խոսում:
Վիրավորանքներով մի ծանրացրեք Ձեր հիշողությունը, թե չէ կարող է լավ պահերի համար տեղ չմնալ:
Սիրել մարդուն, նշանակում է՝ տեսնել նրան այնպիսին, ինչպիսին նրան Աստված է ստեղծել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը