Իսլամը երբևէ չի եղել խաղաղության կրոն, իսլամը պայքարի կրոն է. «Իսլամական պետություն»
Business Insider-ի փոխանցմամբ` «Իսլամական պետություն» խմբավորումը հրապարակել է 35 րոպեանոց աուդիո ուղերձ, որի հեղինակը հավանաբար նրա առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին է, ով արդեն մի քանի ամիս անընդմեջ չի հայտնվել հանրության առջև:
Ալ-Բաղդադին դիմել է բոլոր մուսուլմաններին` կոչ անելով տեղափոխվել «Իսլամական պետություն» (Սիրիա ու Իրաք) կամ էլ պայքար մղել սեփական տարածքով: ԻՊ-ի առաջնորդը պնդում է, որ իսլամը երբևէ չի եղել խաղաղության կրոն.
«Իսլամը պայքարի կրոն է: Ոչ ոք չպետք է հավատա նրան, որ մեր մղած պատերազմն ԻՊ-ի պատերազմն է: Դա մուսուլմանների պատերազմն է, սակայն ԻՊ-ը գլխավորում է այն: Դա անհավատների դեմ մուսուլմանների պատերազմն է»:
Ալ-Բաղդադին բարձր է գնահատել այն զինյալների դերը, որոնք իսլամականների շարքերը համալրել են Եգիպտոսում, Լիբիայում, Եմենում, Ալժիրում ու Թունիսում, և ողջունել է ԻՊ-ին հավատարմության երդում տված խմբավորումներին: