Բաժիններ՝

Ռուսաստանն այս տարի կավարտի Չուկոտկայի ծովափին ռազմական օբյեկտների վերականգնումը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` 2015 թվականին ավարտվելու է Արևելյան ռազմական օկրուգի արկտիկյան գոտում գտնվող Շմիդտ հրվանդանում ու Վրանգելի կղզում ռազմական ենթակառուցվածքների կառուցումը:

Այս մասին հայտարարել է Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, գնդապետ Ալեքսանդր Գորդեևը: Նրա խոսքերով` Շմիդտի հրվանդանում ու Վրանգելի կղզում կառուցվում են ռազմական քաղաքներ, ինչպես նաև պլանավորված է վերականգնել Շմիդտի հրվանդանի օդանավակայանը:

Չուկոտկայի հյուսիսային ծովափին գտնվող Շմիդտի հրվանդանի ռազմական օդանավակայանը կառուցվել է 1954 թվականին: Ներկայումս այն գործում է որպես տեղական քաղաքացիական օդանավակայան:

Վրանգելի կղզու ու Շմիդտի հրվանդանու ռազմական օբյեկտների կառուցման գործընթացը մեկնարկել է նախորդ տարեվերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031