Բաժիններ՝

Օլանդն անթույլատրելի է համարել Դոնբասի հակամարտության նոր թեժացումը

L’Express-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել պահպանել փետրվարի 12-ին ձեռք բերված Մինսկյան համաձայնագրերն ու թույլ չտալ հակամարտության նոր էսկալացում:

Օլանդն այդ մասին հայտարարել է Աախենում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ: Խոսելով հակամարտության էսկալացման անթույլատրելիության մասին` Օլանդն անդրադարձել է հակամարտության բորբոքման ռիսկերի մասին.

«Ներկայումս մենք տեսնում ենք հրադադարի ռեժիմի խախտում, և դա անընդունելի է: Գոյություն ունի ռիսկ, որ կլինի նոր էսկալացիա, և մենք պետք է կանխենք այն»:

Օլանդն ու Պորոշենկոն հանդիպել են` քննարկելու համար Դոնբասում իրավիճակի ապաէսկալացման համար քայլերն ու Ռիգայի գագաթաժողովի օրակարգային հարցերը:

Օրեր առաջ Պորոշենկոն վստահություն էր հայտնել, որ իրենք ազատագրելու ու վերականգնելու են Դոնեցկի օդանավակայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս