Բաժիններ՝

Իսրայելի նոր կառավարությունը երդում է տվել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` երդում է տվել Իսրայելի նոր կառավարությունը, որը ձևավորել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն ու խորհրդարանում հավանության է արժանացել նվազագույն մեծամասնությամբ:

120 պատգամավորներից ծայրահեղ աջ և ծայրահեղ կրոնական կառավարությանն աջակցություն է հայտնել 61 մարդ: 59 պատգամավոր դեմ է արտահայտվել նոր կառավարության կազմին:

Վարչապետը փորձել է խորհրդարանում ներկայացնել նոր կառավարությանը, սակայն արդեն վայրկյաններ անց նրա ելույթն ընդհատվել է ընդդիմության ծաղրանքների ու աղաղակների պատճառով:

Ընդդիմությունը նման կերպ է արձագանքել Նեթանյահուի այն հայտարարությանը, որ այս կառավարությունն ապահովելու է անվտանգություն ու աշխատելու է խաղաղության հաստատման ուղղությամբ: Նեթանյահուն նոր կառավարությունը ձևավորել է մայիսի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031