Մաքքեյնը պաշտոնապես հրաժարվել է մտնել Պորոշենկոյին կից խորհրդի կազմի մեջ
Lenta.ru-ի փոխանցմամբ` ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը պաշտոնապես հրաժարվել է մտնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կից Բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհրդի կազմի մեջ:
Մաքքեյնն ընդգծել է, որ իր համար պատիվ է այդ խորհրդի կազմում ընդգրկվելու մասին առաջարկ ստանալը, սակայն ԱՄՆ-ի սահմանադրությունը սահմանափակում է օտար կառավարությունների հետ կոնգրեսականների փոխհարաբերությունները:
Մաքքեյնը հայտարարել է, որ ելնելով դրանից` հարկադրված է մերժել հրավերը. «Ես խորապես հպարտ եմ, որ Ուկրաինայի ընկերն եմ Վլադիմիր Պուտինի կողմից այն մասնատելու դեմ պայքարում:
Ես կշարունակեմ անել ինձանից կախված ամեն բան` կանգնեցնելու համար Վլադիմիր Պուտինի ագրեսիան և կանգնած կլինեմ Ուկրաինայի ազատության հետ ուս ուսի տված` այս դժվար ժամանակներում աջակցելով Ուկրաինայի կառավարությանը, նոր խորհրդին ու ժողովրդին»: