Բաժիններ՝

Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանին պաշտպանական կառույցների շինարարության վրա ծախսելու է 200 միլիոն դոլար

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինան երեք տարվա ընթացքում Ռուսաստանի հետ սահմանին պաշտպանական կառույցների շինարարության վրա ծախսելու է մոտ 4 միլիարդ գրիվնա (մոտ 200 միլիոն դոլար):

Այս մասին նշված է Ուկրաինայի կառավարության համապատասխան հրամանագրում: Պետական սահմանին առնչվող «Պատ» նախագծի շրջանակներում գրեթե 2000 կիլոմետր երկայնքով ստեղծվելու են հակատանկային փոսեր, դիտման աշտարականեր, ազդանշանային միջոցներ, ինչպես նաև սահմանապահների համար նախատեսված հենակետեր:

Արգելապատնեշների կառուցումը համակարգելու է պետական սահմանային ծառայությունը: Ընդ որում` արդեն 2015 թվականին այդ նպատակով ծախսվելու է ավելի քան մեկ միլիարդ գրիվնա:

Ռուսաստանի հետ պետական սահմանի երկայնքով պաշտպանական պատի կառուցման գաղափարով նախորդ տարի հանդես է եկել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նախագիծը ստացել է «Պատ» անվանումը: Սակայն դրա իրագործմանը մեկնարկը ձգձգվել է միջոցների սղության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս