Մաքրեք շպարը սառնարանում առկա մթերքների միջոցով
Healthyfoodteam կայքը ներկայացրել է մթերքներ, որոնք կօգնեն մաքրել դեմքի շպարը:
Եվ այսպես, շպարը հեռացնելու ամենահայտնի միջոցը կաթն է, յոգուրտը նույնպես կօգնի այս դեպքում: Կաթը սնուցում է մաշկը և փափկեցնում այն, այսպիսով, խորհուրդ է տրվում ամեն երեկո դեմքը մաքրել կաթով:
Հաջորդ ամենահայտնի մթերքը ձիթայուղն է: Բամբակի մի կտորը թրջեք ձիթայուղի մեջ և մաքրեք դեմքը, յուղը կմաքրի նույնիսկ ամենաջրակայուն քսուքները: Ձիթայուղը լի է հակաօքսիդանտներով, վիտամին E-ով և A-ով, ընդամենը մի քանի օր անց կզգաք, թե ինչպես են աչքերի ներքևի հատվածները թարմացել, իսկ սև շրջանները՝ վերացել: Ձիթայուղը խոնավեցնում է մաշկը:
Եթե չունեք ձիթայուղ, ապա բամբակի մի կտորը թրջեք կաթի մեջ քամեք, և այդ նույն բամբակը թրջեք արևածաղկի յուղի մեջ: Մաքրեք դեմքն այդ բամբակով և լվացեք գոլ ջրով:
Կոկոսի յուղը հրաշալի կերպով հեռացնում է աչքերի շպարը, նաև սնուցում է մաշկը վիտամիններով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը