Բաժիններ՝

Հանճարեղ Սալվադոր Դալիի «աննորմալ» մտքերը

1. Ես անպարկեշտության հասնելու չափ սիրում եմ կյանքը:

2. Ես ճակատագրից շնորհակալ եմ երկու բանի համար: Այն բանի, որ ես իսպանացի եմ, և նրա, որ Սալվադոր Դալին եմ:

3. Սալվադոր Դալին թմրանյութ է, առանց որի այլևս հնարավոր չէ ապրել:

4. Մտածում եմ՝ ինձ ավելի հեշտ չի եղել ծնվել, քան Արարչին՝ ստեղծել Տիեզերքը:  5. Համենայն դեպս, նա հետո հանգստացել է, իսկ ինձ վրա թափվել են աշխարհի բոլոր գույները:

Կարդացեք նաև

6. Ես ունեմ կարգախոս. գլխավորը՝ թող խոսեն Դալիի մասին, ծայրահեղ դեպքում՝ նույնիսկ լավը:

7. Նույնիսկ մեծագույն հոգեբանները չկարողացան հասկանալ, թե երբ է վերջանում հանճարեղությունը և սկսվում խելագարությունը:

8. Իմ և խելագարի միջև տարբերությունն այն է, որ ես խելագար չեմ:

9. Ես քրիստոնյա եմ և կաթոլիկ, բայց նկարիչ լինելու համար անհրաժեշտ չէ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը:

10. Երբ մահանան բոլոր հանճարները, ես կմնամ հպարտ միայնության մեջ:

11. Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ են գրում քննադատները: Չէ՞ որ ես գիտեմ, որ նրանք հոգու խորքում սիրում են իմ աշխատանքները, սակայն վախենում են խոստովանել:

12. Ես միանգամայն նորմալ եմ: Աննորմալ են նրանք, ովքեր չեն հասկանում իմ արվեստը, ովքեր չեն սիրում Վելասկեսին, և նրանք, ում չի հետաքրքրում, թե ժամը քանիսն է ցույց տալիս իմ ժամացույցը: Չէ՞ որ այն ճիշտ ժամն է ցույց տալիս:

13. Եթե անընդհատ մտածես՝ «Ես հանճար եմ», վերջիվերջո կդառնաս հանճար:

14. Իմ արվեստը կյանք է և կերակուր, միս է և արյուն: Մի փնտրեք այնտեղ ո՛չ միտք, ո՛չ էլ զգացմունք:

15. Տարբերությունը սյուրռեալիստների և իմ միջև այն է, որ սյուրռեալիստը ես եմ:

16.Ես սյուրռեալիստ չեմ. ես սյուրռեալիզմն եմ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս