Բաժիններ՝

Ֆինլանդիան խորջրյա ռումբեր է նետել Հելսինկիի շրջանում հայտնված կասկածելի սուզանավի վրա

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ֆինն զինվորականներն այսօր Հելսինկիի շրջանի ջրերում հայտնաբերել են կասկածելի ստորջրյա օբյեկտ, ենթադրաբար՝ սուզանավ, ինչից հետո նրա դեմ կիրառել են խորջրյա ռումբեր:

Միջադեպը գրանցվել է Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմական աճող լարվածության ֆոնին: Ֆիննական նավատորմի ներկայացուցիչները հայտարարել են, որ ստորջրյա օբյեկտը հայտնաբերվել է երկուշաբթի, իսկ այսօր առավոտյան իրականացվել են նախազգուշական պայթյուններ:

Ֆինլանդիան, ով Ռուսաստանի հետ ունի 1340 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման, գնալով ավելի է մտահոգվում ռուսական ռազմաօդային ուժերի ինքնաթիռների թռիչքներից և սահմանամերձ գոտում ռուսական ռազմական վարժանքներից:

Ընդգծվում է, որ սրանից առաջ էլ անհայտ սուզանավ էր նկատվել Ստոկհոլմի ափերի մոտ, ինչը Շվեդիայում հանգեցրել էր «Սառը պատերազմից» ի վեր խոշորագույն զորահավաքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930