Բաժիններ՝

Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի հետ սահմանին մոտեցած զինյալների խմբին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ավիացիան Սիրիայի հետ սահմանին գտնվող Գոլանի բարձունքներում հարվածել է զինյալների խմբի:

Իսրայելի ՊՆ-ը հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ զորքերը նկատել են զինված ահաբեկիչների խմբին, որոշում է ընդունվել հարձակումը կանխարգելելու նպատակով ավիահարված հասցնելու մասին: Հաղորդվել է, որ զինյալները սահմանին մոտեցել են պայթուցիկով զինված և մտադիր են եղել դա կիրառել իսրայելցիների դեմ:

Ավիահարվածի զոհերի մասին ոչինչ չի հաղորդվել: Սիրիայում որևէ մեկը չի ստանձնել Գոլանի բարձունքներում զինված խմբի գործողությունների պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս