Բաժիններ՝

Կանադան Ռուսաստանին կոչ է արել իր զորքերն ու տեխնիկան դուրս բերել Ուկրաինայի արևելքից

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադան Ռուսաստանին կոչ է արել իր զորքերն ու տեխնիկան դուրս բերել Ուկրաինայի արևելքից և չխափանել իրավիճակի խաղաղ կարգավորման հնարավորությունը:

Այս մասին նշված է Կանադայի արտգործնախարար Ռոբ Նիկոլսոնի տարածած հայտարարությունում: Դրանում նշված է, որ Կանադան վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի և նրա աջակցությունը վայելող զինյալների կողմից Մինսկյան համաձայնագրերի մշտական խախտումները.

«Ռուսաստանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և Ուկրաինայի արևելքում պահում է բանակ ու տեխնիկա: Այդօրինակ գործողությունները հանդիսանում են Մինսկյան համաձայնագրերի ակնհայտ խախտում և սպառնալիքի տակ են դնում նրանց կենսունակությունը»:

Նիկոլսոնի խոսքերով՝ Կանադան դատապարտում է Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով Ռուսաստանի զորքերի ծավալումը վերջին ամիսներին, ինչը խաթարում է տարածաշրջանի կայունությունը: Կանադայի արտգործնախարարն ընդգծել է, որ Մինսկյան համաձայնագրերը կարող են արդյունք տալ միայն դրանց գործարկման պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930