Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ.

«Քանի որ մենք աշխատում ենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, մենք հիշում ենք Օսմանյան կայսրության վերջին օրերին իրականացված կոտորածներն ու մարդկանց տառապանքները և հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր զոհերի հիշատակին»:

Ուորլիքը վերջին անգամ իր թվիթերյան էջում գրառում կատարել էր ապրիլի 16-ին՝ հայտնելով, որ մեկնում է Հյուսթոն՝ հանդիպելու համար հայ և ադրբեջանցի համայնքների ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930