Պուտինն ապրիլի 24-ին կայցելի Երևան. Կրեմլ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ապրիլի 24-ին այցելել Երևան և մասնակցել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը.

«Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի հարցեր, ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային այժմեական թեմաներ»:

Ընդգծվում է, որ Ռուսաստանի նախագահի այցը տեղի է ունենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինն ապրիլի 24-ին Երևանում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Տեսանյութեր

Լրահոս