Իրանի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Դեհգհանն այստեղ հանդիպումներ կունենա Ադրբեջանի քաղաքական ու ռազմական ղեկավարութան հետ:
Այդ հանդիպումներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրներ ու ռազմական հարցեր: Հաղորդվում է, որ Դեհգհանի այցի նպատակը պաշտպանական ու ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելն է: