Բաժիններ՝

Էստոնիայում մեկնարկում են ամերիկյան զինծառայողների մասնակցությամբ «Տոռնադո» զորավարժությունները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Էստոնիայում այսօր մեկնարկում են «Տոռնադո» անվանումը ստացած զորավարժությունները: Այս մասին նշված է Էստոնիայի ՊՆ-ի պաշտոնական կայքում: Զորավարժությունները տևելու են 5 օր, դրանց մասնակցելու են նաև ամերիկացի զինծառայողները:

Ընդհանուր առմամբ զորավարժութուններին մասնակցում են 1-ին հետևակային բրիգադի 2000 զինծառայողներ և ռեզերվիստներ: Զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը զինծառայողների մարտունակության բարձրացումն է:

Ընդգծվում է, որ «Տոռնադոն» հանդիսանալու է ավելի խոշորամասշտաբ զորավարժությունների նախապատրաստական փուլ, որոնք ստացել են «Ոզնի» անվանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930