
Բակո Սահակյանն ապրիլի 24-ին կմասնակցի Արցախում կայանալիք միջոցառումներին

«ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցի ապրիլի 24-ին Երևանում անցկացվելիք Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին: Նրա բացակայությունը չպետք է քաղաքականացնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, այդ օրը Ստեփանակերտում մեծ միջոցառումներ են կայանալու, որոնց Բակո Սահակյանը պետք է անպայմանորեն մասնակցի:
«Ստեփանակերտում բացվում է Ցեղասպանության առաջին հուշարձանը, ամբողջ Արցախում առաջին անգամ, ինչպես Ծիծեռնակաբերդը` 1965թ., այնպես էլ Արցախում` 2015թ.: Համաժողովրդական հսկայական միջոցառումներ են կազմակերպվել, ողջ Արցախը ոգեկոչելու է Ցեղասպանության զոհերի հիշատակը: Նման միջոցառումները մի բան են նախագահի մասնակցությամբ, մեկ այլ բան` առանց նրա »,- ասաց Դավիթ Բաբայանը: