«Հայաստան. աշխարհում այն քիչ վայրերից մեկը, որը կարողացել է Քայնե Ուեսթին ստիպել ժպտալ». Buzzfeed.com

Buzzfeed.com կայքն անդրադարձել է հայտնի երգիչ Քայնե Ուեսթի Հայաստան այցին: Կայքը գրում է, որ վերջին օրերը Քանյե Ուեսթը կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստանում է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Ըստ կայքի՝  Քայնե Ուեսթն իր ժամանակը մեծ մասամբ անցկացնում է կնոջ հետ՝ չնայած ներկա չէր ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը:

Կայքը գրում է, որ երեկ Քանյե Ուեսթն այցելել է Թումո կենտրոն, որտեղ հանդիպել է ուսանողների հետ, ծանոթացել նրանց երաժշտության, անիմացիոն պրոյեկտների հետ, և նա իրականում ժպտում էր: Ավելի վաղ արված լուսանկարներում ևս Քայնե Ուեսթը ժպտում է: Կայքը գրում է. «Հայաստան. աշխարհում այն քիչ վայրերից մեկը, որը կարողացել է Քայնե Ուեսթին ստիպել ժպտալ»:

Kayne1

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս