Բաժիններ՝

Ռուսական կործանիչը Բալթիկայում անցել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռից 6 մետր հեռավորության վրա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Պենտագոնի ներկայացուցիչ Մարկ Ռայթը հայտարարել է, որ ռուսական Су-27 կործանիչը երեքշաբթի Բալթիկայի երկնքում վտանգավոր հեռավորության վրա է թռչել ամերիկյան հետախուզական ինքնաթիռից:

Նա հավելել է, որ ամերիկկյան RC-135U ինքնաթիռն ապրիլի 7-ի առավոտյան կանոնավոր թռիչք է գործել միջազգային օդային տիրույթում, և ռուսական Су-27-ն իրեն պահել է ոչ պրոֆեսիոնալ ձևով` վտանգավոր հեռավորության վրա անցնելով նրա մոտով:

Ռայթն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է այդ հարցը բարձրացնել դիվանագիտական պաշտոնական խողովակներով: Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ռուսական կործանիչն անցել է ամերիկյան ինքնաթիռից ընդամենը 6 մետր հեռավորության վրա` դրանով իսկ վտանգի տակ դնելով նրա անձնակազմի կյանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930