
Ուկրաինայի Գլխավոր դատախազությունից անհետացել են Յուլյա Տիմոշենկոյի գործերը

LB.UA-ին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հայտարարել է, որ Գլխավոր դատախազությունից անհետացել են երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործերը, որոնք առնչվում են «Կիոտոյի արձանագրությանը» և «շտապօգնության մեքենաների գնմանը»:
Շոկինը հավելել է, որ անհետացել են ոչ միայն քրեական գործերը, այլև` գաղտնի նյութեր, որոնք առնչվել են նաև նախկին գլխավոր դատախազ
Վիկտոր Պշոնկայի հանձնարարականներին:
Շոկինն ընդգծել է, որ անհետացել է նաև 1996 թվականին դոնեցկցի պատգամավոր Եվգենիա Շչերբանյա սպանության գործի նյութերի մի մասը (կասկածներ կան, որ Տիմոշենկոն մասնակից է այդ սպանությանը): Տարվում է ծառայողական հետաքննություն: