
Ջոն Քերին Պանամայում հանդիպել է Կուբայի արտգործնախարարի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Պանամայում երեկ մեկնարկած «Ամերիկայի գագաթաժողովի» շրջանակներում հանդիպել են ԱՄՆ-ի ու Կուբայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերին ու Բրունո Ռոդրիգեսը:
Դա երկու երկրների համար աննախադեպ իրադարձություն է վերջին 50 տարվա համար: Հանդիպման ժամանակ նրանք քննարկել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը, որոնք խզվել են ավելի քան 50 տարի առաջ:
Բանակցությունների արդյունքների մասին դեռ չի հաղորդվել: Ակնկալվում է, որ այսօր գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հանդիպումը: